Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից Գեորգի Կետոև նույնպես բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն չստացավ:
Ազատ ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների պայքարի 1/8 եզրափակչում Կետոևը պարտվել էր Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեին:
Քանի որ մրցակիցը եզրափակչի ուղեգիր չվաճեց Գեորգի Կետոևը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն չստացավ:
Կսիաեզրափակչում վրացի մարզիկը 9:4 հաշվով զիջեց ԱՄՆ-ի ներկայացուցչին:
Այսպիսով մեր մարզիկները ավարտեցին իրենց ելույթները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում:
Մեր հավաքականը իր ակտիվում գրանցեց 1 ոսկե և 3 ածրաթե մեդալ: