Ռիո դե Ժանեյրոյում այսօր կավարտվեն ամառային Օլիմպիական խաղերը:
Մրցումային վերջին օրը Հայաստանի մարզիկիներից պայքարի դուրս եկած ազատ ոճի ըմբշամարտիկ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն չստացավ:
Մեր մարզիկը 1/8 եզրափակչում 1:3 հաշվով պարտվել էր Իտալիայի ներկայցուցիչ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանկ Մարկես Չամիսոյին: Իտալացին, սակայն չհասավ եզրափակիչ, ինչի արդյունքում Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն չստացավ:
Չամիսոն կիսաեզրափակչում զիջեց Ադրբեջանի ներկայացուցչին: