Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն չստացավ:
Մեր մարզիկին նախնական գոտեմարտում հաղթած հունգարացի մարզիկը չհասավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում հունգարացին 1:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի մարզիկին:
Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը 130 կգ քաշայինների որակավորման փուլում պարտվել էր Վրաստանի ներկայացուցչին: Վրացի մարզիկը նույնպես եզրափակիչ չհասավ և քառորդ եզրափակչում պարտվեց:
Արդյունքում հայազգի մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն չստացավ: