Սերբիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճի ըմբիշ Սուրեն Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
74 կգ քաշայինների կազմում մեր մարզիկը 1/8 եզրափակչում 15-2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում մրցակցի նկատմամբ առավելության հասավ 8-4 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 0:10 հաշվով պարտվեց Ադրբեջանի մարզիկին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար: 75 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկը քառորդ եզրափակչում հաղթեց բուլղարացի մարզիկին' 7-0 հաշվով, կիսաեզրափակչում' 2-1 պարտվեց Վրաստանի մարզիկին:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում պարտվել է: