Սերբիայում շարունակվում է ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճի 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է հունգարացի մարզիկին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր մարզիկը 7-2 հաշվով պարտվեց Լեհաստանի ներկայացուցչին և կպայքարի բրոնզե մեդալի համար: