Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է ամառային Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտիկ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Մեր մարզիկը 1/8 եզրափակչում առավելության հասավ Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Բերիանիձեն հաղթեց Հունգարիան ներկայացնող Դանիել Լիգետիին:
Կիսաեզրափակչում Բերիանիձեն ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ագուլի հետ և Ѻարտվեց 8:1 հաշվով:
Արդյունքում Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար: