Սերբական Նովի Սադ քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը Հայաստանը ուներ 4 ներկայացուցիչ:
71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը որակավորման փուլում 1:6 զիջեց թուրքիայի մարզիկին և հնարավորություն չստացավ մեդալի համար գոտեմարտելու, քանի որ իրեն հաղթած մարզիկը չհասավ եզրափակիչ:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում 6:2 հաշվով հաղթեց սերբ մարզիկին: 1/8 եզրափակչում 2:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 0:4 հաշվով զիջեց հունգարացի մարզիկին: Չալյանը նույնպես երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն չստացավ, քանի որ իրեն հաղթած մարզիկը պարտվեց կիսաեզրափակչում:
80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց Դմիտրո Պիշկովին: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 2:1 հաշվով հաղթեց վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին, 1/8 եզրափակչում 2:0 հաշվով հաղթեց սերբ Դեյան Ֆրանկյովիչին: Սակայն Մանուկյանը պարտվեց քառորդ եզրափակչում' Գերմանիան ներկայացնող մարզիկին: Նա ևս չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից նախօրեին բրոնզե մեդալ էր նվաճել 2016 թվականնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: