Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը զրկվեց երրորդ տեղի համար պայքարի հնարավորությունից:

Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր բրիտանացի Էդվարդսին, և եթե բրիտանուհին հասներ եզրափակիչ, Ստանկևիչը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն կստանար:

Սակայն Բրիտանիայի ներկայացուցիչը ռումինացի մարզիկին պարտվեց: