Բաքվում շարունակվում են եվրոպական խաղերը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը 1/16 եզրափակչում հաղթել էր թուրք Բիլիջիին, 1/8 եզրափակչում առավելության հասել'Իսպանիայի ներկայացուցչի նկատմամբ:
Սակայն քառորդ եզրափակչում պարտվել է վրացի Սանդրո Ամինաշվիլիին: Եվ եթե վրացի մարզիկը հասներ եզրափակիչ Մուրթազալիևը կկարողանար պայքարել բրոնզե մեդալի համար:
Սակայն վրացի մարզիկը պարտվեց Մոլդովայի ներկայացուցչին, ինչի արդյունքում Մուրթազալիևը զրկվեց երրորդ տեղի համար պայքարի հնարավորությունից: