Բաքվում շարունկավող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 61կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վոլոդիա Ֆրանգուլյանը, ինչպես արդեն տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, պարտությամբ մեկնարկեց:
Հայ մարզիկը 1/8 եզրափակիչում պարտվեց ադրբեջանի ներկայացուցչին: Եվ քանի որ Ադրբեջանցի մարզիկը չհասավ եզրափակիչ, Ֆրանգուլյանը մեդալի համար պայքարի հնարավորությունից զրկվեց: