Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաջող է մեկնարկել տարվա առաջին միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ղազախական Ալմաթի քաղաքում անցկացվող «Թուրլըխանովի գավաթում» Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմցի ռուս ըմբիշի հետ:
60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու: 87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից: 87 կգ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի նվաճել բրոնզե մեդալ: