wrestling.amԼեհաստանի Վալբրժիխ քաղաքում երեկ մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր խաղարկվում են ազատ ոճի 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգերի մեդալները: Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Հայաստանի պատվիրակներից երեքն այսօր մրցագորգ ելան: Նրանցից առավել հաջող էր 61 կգ քշայաին Վոլոդյա Ֆրանգուլյանի ելույթը: Ֆրանգուլյանը 3 անընդմեջ հաղթանակ տոնեց ու մտավ եզրափակիչ, որտեղ երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկի ուկրաինացի Անդրեյ Սվիրիդի հետ: Ֆրանգուլյանը եզրափակիչ հասնելու ճանապարհին դժվարին, սակայն միանգամայն արժանի հաղթանակներ տոնեց՝ 1/8-րդ փուլ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան-Դենիս Մաքսիմով, Բելառուս՝ 5:4, ¼-րդ փուլ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան-Ահմեդնաբի Գվարզաթիլով, Ադրբեջան՝ 6:0, ½-րդ փուլ կամ կիսաեզրափակիչ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան-Ռեջեփ Թոփալ, Թուրքիա՝ 9:7, Եզրափակիչ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան – Անդրեյ Սվիրիդ, Ուկրաինա:
Հաջողված էր նաև 70 կգ քաշային Իշխան Պողոսյանի ելույթը: Թեև նա կիսաեզրափակչում պարտվեց ռուսաստանցի ուժեղ ըմբիշի, սակայն մինչ այդ շատ տպավորիչ հաղթանակներ տարավ, ուստի բրոնզե մեդալի համար պայքարում նրանից շատ մեծ են սպասելիքները: 70 կգ, 1/8րդ փուլ՝ Իշխան Պողոսյան-Շերհաթ Ասրսլան, Թուրքիա՝ 7:4, ¼-րդ փուլ՝ Իշխան Պողոսյան-Ալեքսանդր Յաթչվաձե, Վրաստան՝ 15:11, ½-րդ փուլ՝ Իշխան Պողոսյան-Ռասուլ Արսան, Ռուսաստան՝ 2:14: Այս քաշային կարգի եզրափակչի մյուս մասնակիցը ուկրաինացի Իվան Կուսյակն է: 3-րդ տեղի համար Իշխան Պողոսյանը կմրցի բելառուս Ալեքսանդր Կարպաչի հետ: 86 կգ, 1/8-րդ փուլ ՝ Վահե Թամրազյան-Օկտավիան Ստավիլա՝ 10:3, ¼-րդ փուլ՝ Վահե Թամրազյան – Շամիլ Կուդիամահոմեդով, Ռուսաստան՝ 0:10: Ցավոք, Ռուսաստանի ներկացուցիչը կիսաեզրափակիչում 6:7 հաշվով զիջեց մրցակցին, որի պատճառով Թամազյանը զրկվեց մեդալակիր դառնալու հնարավորությունից: