Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի 59 կգ քաշային ըմբիշների պայքարում քառորդ եզրափակչում Ռոման Ամոյանին հաղթած՝ Ռուսաստանի ներկայացուցիչ հայազգի Ստեփան Մարյանյանը հաղթանակ տոնեց նաև կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ:

 

Մարյանյանը 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Մուխտարովին, ով 2010թ-ի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի հաղթող է:

 

Քանի որ Մարյանյանը դուրս եկավ եզրափակիչ, Ռոման Ամոյանը ստացավ սփոփիչ գոտեմարտի հնարավորություն և դանիացի ըմբիշին հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար: