Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում մեկնարկեց Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարը:
75կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվեց հունգարացի Պետեր Բաշչիին: Հունգարացի մարզիկը հասավ եզրափակիչ և Ջուլֆալակյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն ստացավ: Սփոփիչ գոտեմարտում մեր մարզիիկը 8:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցչին և սփոփիչ երկրորդ գոտեմարտում նունպես հաղթեց 8:0 հաշվով և կպայքարի երրորդ տեղի համար:
59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 4-7 հաշվով զիջեց իրանցի Համիդ Սուրյանին: Վերջինս չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը: Արդյունքում Ամոյանը դուրս մնաց պայքարից: