Եվրոպական խաղերում շարունակվում է սամբոյի մրցաշարը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ներկայացուցիչներից երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն էին ստացել Տիգրան Կիրակոսյանը և Աշոտ Դանիելյանը:
Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Սոսե Բալասանյանը, նույնպես մեդալի համար պայքարի հնարավորություն ստացավ:
Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրն ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ: