Հայ մարզիկները շարունակում են իրենց պայքարը Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:
Հիշեցնենք, որ այսօր երեք հայ սամբիստներ պայքարելու էին բրոնզե մեդալի համար: Քիչ առաջ աղջիկների պայքարում 52կգ քաշային Սոսե Բալասանյանը իր ուժերը չափեց բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ:
Պայքարն ավարտվեց հայ մարզուհու պարտությամբ:
Քիչ անց պայքարի դուրս կգան նաև Տիգրան Կիրակոսյանը և Աշոտ Դանիելյանը: