Հայաստանի մարզիկները շարունակում են իրենց ելույթները Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:
Ազատ ոճի ըմբշամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն երրորդ տեղի համար պայքարում պարտվեց Վրաստանի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ Բերիանիձեն Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակչում պարտվեց Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովին:
Եվ քանի որ Շեմարովին հաջողվել էր հասնել եզրափակիչ, Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն էր ստացաել և սփոփիչ մենամարտում հաղթել էր Գերմանիայի մարզիկին: