Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը իսրայելցի Էմրախ Գասանովին 1/8 եզրափակչում 18:8 հաշվով հաղթելուց հետո պարտվեց քառորդ եզրափակչում:
Ֆրանգուլյանը 14-7 հաշվով պարտվեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին և կիսաեզրափակչի ուղեգիրը զիջեց մրցակցին: