Հայաստանի մարզիկները շարունակում են իրենց ելույթները եվրոպական խաղերում: Այսօրվա մեր վերջին մասնակիցը սամբիստ Աշոտ Դանիելյանն էր:
90 կգ քաշայինների պայքարում մարզիկը երրորդ տեղի համար իր ուժերը չափեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ:
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Դանիելյանը զիջեց մրցակցին:
Ավելի վաղ Դանիելյանը քառորդ եզրափակչում մրցել էր մոլդովացի Վալերի Մելեաշևիչի հետ և հաղթանակ տոնել: Կիսաեզրափակչում սակայն, հայ մարզիկը պարտվել էր բելառուս մարզիկին և բրոնզե մեդալի համար պայքրի իրավունք էր ստացել: