Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են իրենց ելույթները:
66 կգ քաշայինների պայքարում Միհրան Հարությունյանը պայքարեց բրոնզե մեդալի համար: Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովի հետ դմիակայությունը մրցավարների մի շարք վիճելի որոշումների արդյունքում ավարտվեց Հարությունյանի պարտությամբ:
Հիշեցնենք, որ հայ մարզիկը 1/16 եզրափակիչում հաղթել էր Հունաստանի մարզիկին, իսկ 1/8 եզրափակիչի գոտեմարտում առավելության է հասել հունգարացի ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ մարզիկը Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ էր առավելության հասել, իսկ կիսաեզրափակչում պարտվել Կորեայի ներկայացուցչին:
Ամեն դեքում Հարությունյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր: