Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 125 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով զիջել էր Թուրքիայի մարզիկին:
Քանի որ թուրք մարզիկը հասել էր եզրափակիչ Բերիանիձեն բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն էր ստացել: Առաջին սփոփիչ գոտեմարտում Բերիանիձեն 11:0 հաշվով հաղթել է Իսպանիայի ներկայացուցչին: Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ սփոփիչ գոտեմարտում առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ և երրորդ տեղի համար պայքարի հնարավրություն էր ստացել:
Բերիանեձեն, սակայն, քիչ առաջ բրոնզե մեդալի ամար պայքարում Ռուսաստանի ներկայացուցչին պարտվեց 0:11 հաշվով:
Հավելենք, որ Հայաստանի մարզիկը օլիմնպիական խաղերի ուղեգիր նվաճեց: