Շարունակվում են Եվրոպական Առաջին ամառային խաղերը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, ինչպես տեղեկացրել էինք, 65 կգ քաշային, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը երրորդ տեղի համար գոտեմարտի հնարավորություն կստանար, եթե 1/8 եզրափակչում նրան հաղթած բուլղարացի Բորիսլավ Նովաչկովը դուրս գար եզրափակիչ:

Սակայն բուլղարացի մարզիկը պարտվեց, ինչի արդյունքում Սաֆարյանը զրկվեց մեդալի համար պայքարից: