Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձավ աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 3:2 հաշվով գերազանցեց շվեդ Նիկլաս Օեհլենին:
69 կգ Սարգիս Թադեւոսյանը հաղթեց որակավորման փուլում եւ 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին։ 76 կգ Դավիթ Պողոսյանը եւ 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից։