Հայաստանի ներկայացուցիչ 81կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցաշարի կիսաեզրափակիչում:
Հայ մարզիկը 0:3 հաշվով զիջել է բուլղարացի Բլագոյ Նայդենովին և բավարարվել բրոնզե պարգևով:
51կգ քաշային Անուշ Գրիգորյանը դուրս է եկել վճռական փուլ և կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի ապրիլի 25-ին, այստեղ խաղարկվել են նաև Նանջինի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, որոնցից երկուսը բաժին են հասել Հայաստանի երկու մարզիկներին: