sambo.am  Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունը: Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը:

 Իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ: Մեր մարզիկը մինչև վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին:

Գոտեմարտն ավարտվեց 2:4' հոգուտ ղազախստանցի մարզիկի: Տիգրան Կիրակոսյանն արժանացավ արծաթե մեդալի:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: