Հայաստանի կանանց հավաքականի ծանրորդ Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում գրանցեց 98 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 125 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր: