Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

109 կգ քաշայինների պայքարում 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում ցույց տվեց 371 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը հաջողությամբ կատարեց միայն երկրորդ մոտեցումը՝ 170 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Մարտիրոսյանը բարձրացրեց 201 կգ, երկրորդ մոտեցման համար պատվիրեց 210 կգ, բայց չկարողացավ հրել: Երրորդ փորձին նա չմոտեցավ: Երկու վարժություններում էլ նա գրավեց չորրորդ տեղը։

Սիմոն Մարտիրոսյանի եղբայրը երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ Բուլղարացի Խրիստո Խրիստովը (391կգ), արծաթե մեդալակիր՝ Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխեիձեն (384 կգ):