Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ Մարզպետ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
56 կգ քաշայինների պայքարում Մինասյանը երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը: Նրան 7 կգով զիջել է հայաստանցի մյուս մարզիկ Դավիթ Դավայանը, ով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձել էր արծաթե մեդալակիր: