Հայաստանի ծանրամարտի հավաքականը ավարտեց իր ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Այսօր մեր ներկայացուցիչներից պայքարի դուրս եկան նաև գերծանր քաշային կարգի ծանրամարտ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Մինասյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ ծանրաձողը, ապա նաև՝ 205 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Գոռը իր համար ռեկորդային 211 կգ ծանրաձողը բարձրացրեց և նվաճեց փոքր արծաթ: Հրում վարժությունում Մինասյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ ծանրաձողը, հաջորդ երկու մոտեցումները (240 կգ) անհաջող էին մարզիկի համար: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունք գրանցեց: Հրում վարժությունում Ալեքսանյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 240 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրարցեց 244 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 247 կգ ծանրաձողը` նվաճելով փոքր բրոնզ: Երկամարտի 434 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` նվաճելով նաև երկու փոքր ոսկե մեդալ: Կանանց պայքարում Տաթև Հակոբյանը և Սոնա Պողոսյանը նվաճեցին բրոնզե մեդալ: