Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մայիսի 20-ից հունիսի 8-ը Ջերմուկում կայացած եզրափակիչ մրցաշարին Արարատի մարզը ներկայացրեցին Եվրոպայի պատանիների եռակի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը (Արտաշատ), Յուրա Ղազարյանը (Արտաշատ) և Վարդան Գևորգյանը (Այնթափ): Ինչպես տեղեկացրեց Արարատի մարզային շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ Միքայել Մարտիրոսյանը, մրցապայքարն անց է կացվել ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն. շվեյցարական մրցակարգով' 9 խաղափուլով:
Թեժ մրցապայքարում Հայկ Մարտիրոսյանը վերջին փուլում պարտության մատնեց մրցակցին և նվաճեց բաղձալի երրորդ տեղը, ինչն էլ իր համար թռիչքահարթակ հանդիսացավ, որպեսզի օգոստոսին մասնակցի Երևանում կայանալիք շախմատի Հայաստանի տղամարդկանց մեծահասակների առաջին խմբի մրցաշարին: Առաջնությանը բավարար արդյունք ցույց տվեցին նաև մարզի մյուս շախմատիստները. Վարդան Գևորգյանը գրավեց 21-րդ, իսկ Յուրա Ղազարյանը' 27-րդ տեղը: Վերջինս իր միջազգային վարկանիշը բարձրացրեց 28 կետով:
Այս մրցաշարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու օգոստոսին Երևանում կայանալիք Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնության առաջին խմբի մրցաշարին: Այդ մրցաշարում Արարատի մարզը կներկայացնի Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանց առաջին խմբում' մինչև 14 տարեկան աղջիկների փոխչեմպիոն Աննա Սարգսյանը:
Ջերմուկում կայացած առաջնությանը մասնակցում էին Երևանից: