Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթեց ԱՄՆ Չիկագոյի մրցաշարում անցկացվող համանուն մրցաշարում: «23-րդ Չիկագո օփեն» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարն ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի վստահ հաղթանակով: Մեր ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և, հնդիկ միջազգային վարպետ Կաննապանի հետ բաժանելով 1-2 տեղերը, լրացուցիչ ցու ցանիշներով արժանացել հաղթողի ավարին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Գաբրիել Սարգսյանի 3-րդ հաղթանակն էր «Չիկագո օփեն» մրցաշարերում: Նույնպիսի արդյունքի նա հասել է նաև 2009 և 2012թթ-ներին: