Հայ գրոսմայստերները Շարժայի մրցաշարի առաջատարների թվում են:

Միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5-ական միավորով 6 առաջատարների շարքում են:

Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը' 3 միավոր:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից: