chessfed.am  Սլովակիայում ավարտվեց Աշխարհի մինչև 16տ. Շախմատի Օլիմպիադան: Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Սերբիայի հավաքականի նկատմամբ և գրավեց երրորդ հորիզոնականը: Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իրանի հավաքականը, իսկ Ռուսաստանը դարձավ արծաթե մեդալակիր: