ffa.am ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 11-մետրանոցներով հաղթել էր ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ մայիսի 20-ին, ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ: