Տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը: Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 12-ին Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում՝ «Անդրանիկ», «Սաժես»,, «Հոմենթմեն» «Գազիր» և այլն:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:
Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը: