ffa.am Քիչ առաջ Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Կիպրոսցիները հաղթեցին 2:1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփեց Հովհաննես Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի երկրորդ տուրում վաղը՝ մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի ընտրանու հետ: