Հունգարական Սեկեշֆեխերվարում տեղի ունեցավ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի 3-րդ տուրի Հայաստան - Բելառուս հանդիպումը:

Հայաստանի հավաքականը պարտվեց 49:88 հաշվով: Մեր ընտրանու կազմում ամենաարդյունավետը գործել է Արտյոմ Թավաքալյանը, ով վաստակել է 13 միավոր, իսկ Միքայել Պողոսյանը վաստակել է12 միավոր: