ffa.am Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հանդիպումը Վրաստանի 1999 թ. ծնված պատանիների հավաքականի հետ: Առաջին խաղակեսում մեր հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ՝ Էրիկ Պետրոսյանի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում մեր մարզիչները կատարեցին մի շարք փոփոխություններ՝ խաղադաշտ դուրս բերելով 1999 թ. ծնված պատանիների: Վրաստանի հավաքականը կարողացավ 4 գնդակ ուղարկել մեր հավաքականի դարպասը և հաղթել 4:1 հաշվով: Այս թիմերի միջև երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 3-ին: