.ffa.amՔիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: 15-րդ րոպեին Գլեբ Բորիսովը բացել է հանդիպման հաշիվը՝ 1:0: 28-րդ րոպեին Վալենտին Սերխունը հավասարեցրել է հաշիվը՝ ուղարկելով գնդակը սեփական դարպասը: 58-րդ րոպեին Միրոսլավ Խլեբոսոլովը կրկին առաջ մղեց հյուրերին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց Բելառուսի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ավելացնենք, որ մեր թիմի հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ չմասնակցեցին այսօրվա խաղին: