Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները մեկնել են Կիպրոսի Այանապա քաղաք՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին: Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությամբ առաջին հանդիպումը: Մեր թիմը 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի իր հասակակիցներին: Միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Էրիկ Ավետիսյանը: