awf.am  Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակներից արծաթե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցած էջմիածինցի ծանրորդը պոկումում իր գլխավերևում պահեց 99 կգ, իսկ հրումում՝ 127 կիլոգրամ: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտլոմեյ Ադամուսը (246' 110+136): Բրոնզե մեդալակիր երկամարտի 225 կգ-ով դարձավ բուլղարացի Կրիստիան Յորդանովը, տեղեկացնում է ծանրամարտի ֆեդերացիան: