wrestling.am Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ խաղարկվում էին ազատ ոճի 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգերի մեդալները: Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկող 7 ըմբիշներից 4-ն, երեկ ելան մրցագորգ: Ինչպես արդեն հայտնել էինք, նրանից երկուսն երեկոյան մրցահերթում հնարավորություն էին ստացել պայքարելու առաջնության պարգևների համար: 74 կգ քաշային կարգում կրկնելով անցյալ տարի մեծահասկաների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում ունեցած հաջողությունը՝ Գրիգոր Գրիգորյանն արծաթե մեդալի արժանացավ: Նրա և Վրաստանի պատվիրակ Զուրաբ Էրբոցոնաշվիլու միջև եզրափակչի գոտեմարտը ընթացավ համառ ու անզիջում պայքարում ու ի վերջո ավարտվեց 1:1 հաշվով, սակայն քանի որ Գրիգորը նկատողություն ուներ, ուստի հաղթանակը տրվեց վրացի ըմբիշին: 65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Նարեկ Սիրունյանը 2:10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Ժիերբաևին ու ստիպված էր բավարարվել միայն 5-րդ տեղով: Նշենք, որ Գրիգորը թիմային պայքարի համար մեր ընտրանուն բերեց 9, իսկ Նարեկը՝ 6 միավոր: Առաջնության 1-ին օրը Եվրոպայի չեմպիոններ դարձան՝ 57 կգ՝ Իսմայիլ Մուսուկաև, Ռուսաստան, 8.Արտակ Հովհաննիսյան, Հայաստան, 9.Արմեն Առաքելյան, Ուկրաինա: Այս քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը Հայաստանի ընտրանուն բերեց թիմային 3 միավոր: 65 կգ՝ Ֆրանկ Չամիզո, Իտալիա, 5.Նարեկ Սիրունյան, Հայաստան: 74 կգ՝ Զուրաբ Էրբոցոնաշվիլի, Վրաստան, 2.Գրիգոր Գրիգորյան, Հայաստան: 97 կգ՝ Օմար Գուսոշվիլին, Վրաստան, 13.Վիկտոր Կազիշվիլի, Հայաստան:
Գրիգոր Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
12:17 - 25.Մարտ.2015
Առաջարկում ենք նաև
04/10/15 14:12
Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր
11/04/15 22:03
Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16/09/19 19:24
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան