Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կարեն Արարատի Գրիգորյան,
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ
Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին:
Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ:
Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»: