![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/253437.png&w=300&h=200&mt=1678712014)
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է․
Այսօր ընդունել եմ «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակցիս հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
Ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել' անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանը նաև մտքեր ենք փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին: Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը»։