Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը: Նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի' դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել»,- ասաց Ալավերդյանը:
Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը և Ռիոյի առաջին հորիզոնականն է ստիպել ՄՕԿ-ին վերանայել նախորդ ՕԽ-ի թեսթերը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր: