Միջազգային օլիմպիական կոմիտեն գոհ է Ռիո դե Ժանեյրոյի և Պհեոնչհանի Օլիմպիական խաղերի նախապատրաստական գործընթացից:

«Մենք զրուցեցինք Ռիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ և իմացանք, որ նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես օլիմպիական ավանում, լավ են ընթանում: Ամեն ինչ կարգին է, և մենք առջևում 44 փորձնական մրցաշարեր ունենք: Իսկ ինչ վերաբերվում է Պհեոնչհանին, ապա ես լիահույս եմ, որ ընդամենը մի քանի օրից կառույցների աշխատանքի տոկոսային առաջադիմությունը կհասնի 26 տոկոսի»,- Բախի խոսքերը մեջ է բերում ՏԱՍՍ-ը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը' 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդակների հավաքածուները համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում' Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս: