armnoc.am Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվել է լողի Եվրոպայի վարկանիշային առաջնությունը:
Հայաստանն առաջնությանը ներկայացել էր երեք լողորդով՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան և Վլադիմիր Մամիկոնյան:
50 մետր ազատ ոճում Վահան Մխիթարյանը ցույց տվեց 23.67 վրկ արդյունք և 70 լողորդների մեջ զբաղեցրեց 57-րդ տեղը: 50 մետր դելֆին լողաձևում Մխիթարյանը գրանցեց 26.51 վրկ արդյունք և 62 մասնակիցների մեջ զբաղեցրեց 60-րդ հորիզոականը: 100 մետր ազատ ոճում հայ լողորդը 88 մարզիկների մեջ 83-րդն էր (53.12):
Վլադիմիր Մամիկոնյանը 50 մետր ազատ ոճում 66-րդն էր՝ 24.26 վրկ արդյունքով, իսկ 100 մետր ազատ ոճում հայ մարզիկը զբաղեցրեց 85-րդն հորիզոնականը (53.76):
Մոնիկա Վասիլյանը 50 մետր ազատ ոճում գրանցեց 27.25 վրկ արդյունք և 62 մասնակիցների մեջ զբաղեցրեց 55-րդ տեղը: 200 մետր ազատ ոճում Վասիլյանը 62 մասնակիցների մեջ նախավերջինն էր՝ 2:12.80 արդյունքով:
Հայ մարզիկներին Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել չհաջողվեց:
Առաջնությունը կայացել է մայիսի 9-22-ը: