Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը նվաճել է օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում մեր մարզիկը հաղթել է հույն ըմբիշին, այնուհետև հաղթել չեխ մրցակցին: 1/4 եզրափակչում հաղթել էր ավստրիացի մարզիկին:
Եզրափակչի համար մենամարտում Մանուկյանի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսին է եղել: Այս գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց 12-4 հաշվով և այժմ կպայքարի ոսկե մեդալի համար:
Նշենք, որ Մանուկյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: