Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Երևանում:
«Կազմը որոշվել է ուսումնամարզական հավաքների և միջազգային չորս մրցաշարերի արդյունքների հիման վրա: Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցություն ունեցած ըմբիշները փոխարինվեցին: Հնարավորություն ենք տվել մյուս մարզիկներին ևս փորձելու իրենց ուժերը: Ես բազմիցս նշել եմ, որ ըմբիշը ուղեգիր կնվաճի, նա էլ կմեկնի Օլիմպիական խաղերի: Իրականում բոլորն էլ կարող են պայքարել և ուղեգիր նվաճել, սակայն եթե իրատեսորեն մոտենանք, 3-4 ուղեգրի հույս կա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: