Մոնղոլիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկան Դավիթ Սաֆարյանը, Գեորգի Կետոևը, Շամիր Աթյանը և Գրիգոր Գրիգորյանը:
Մինչև 97 կգ քաշային Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը 1/8 եզրափակչում հաղթեց շվեյցարացի մարզիկին (11-0), քառորդ եզրափակչում Ռումինիայի ներկայացուցչին (11-0 ), իսկ կիսաեզրափակչում մոլդովացի մարզիկին (7-0 ) և դուրս եկավ եզրափակիչ' նվաճելով օլիմպիական ուղեգիր:
65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում 1:4 հաշվով պարտվեց վրացի մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում Սաֆարյանը 6-2 հաղթեց Ֆրանսիան ներկայացնող մարզիկին և բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն ստացավ, սակայն մեր մարզիկը պարտվեց 0-11 հաշվով և զրկվեց ուղեգրից:
86 կգ քաշային Շամիր Աթյանը որակավորման փուլում պարտվեց ամերիկացի մարզիկին: Վերջինս հասավ եզրափակիչ և Շամիրը հանդես եկավ սփոփիչ գոտեմարտերում, որտեղ 2-10 հաշվով պարտվեց Հունաստանի ներկայացուցչին և 4:5 հաշվով Լեհաստանի մարզիկին: Աթյանը դուրս մնաց պայքարից:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլն ու 1/8 եզրափակիչը հաղթահարելուց հետո, քառորդ եզրափակչում պարտություն էր կրել, իսկ նրան հաղթած հունգարացի մարզիկը կիսաեզրփակչում պարտվեց: Արդյունքում Գրիգորյանը դուրս մնաց պայքարից: